Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով
1 րոպեի ընթերցում

Պարագվայի նախագահ Սանտյագո Պենիան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր հանրապետությունը միշտ պետք է վեր լինի ցանկացած անհատից կամ հանգամանքից։ Ես որոշել եմ հրաժարական տալ նախագահի պաշտոնից և դա անում եմ՝ մտածելով մեր երկրի կայունության և հասարակական խաղաղության մասին», - նշել է Պենիան։
«Իմ մեծագույն ցանկությունն այն է, որ քաղաքացիներին միջոցների վերադարձը երաշխավորված լինի»,- հավելել է Պարագվայի նախագահը։
Պենիան հրաժարական է տվել այն ժամանակ, երբ խորհրդարանի պատգամավորների պալատը քննարկում էր նրա նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցը։
Պարագվայի կենտրոնական բանկը նախաձեռնել է Ueno բանկի առողջացման գործընթաց՝ պարզելով, որ վերջինիս վճարունակության գործակիցը նվազել է պահանջվող նվազագույն մակարդակի 50 տոկոսից ցածր։