Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամենամեծն է մարզում տեղամասերի թվով: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ)  համակարգում է Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի 15 ընտրական տեղամասերի աշխատանքը՝ ընդհանուր առմամբ 63 ընտրական տեղամաս՝ ավելի քան 26 հազար 466 ընտրողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը, տեղամասերում ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակների փոփոխություններ եղել են: «Միայն մեր ԸԸՀ-ում 153 դիմում է եղել: Դրանք հիմնականում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն են, ովքեր աշխատելու են հեռավոր գյուղական բնակավայրերում, բայց այլ բնակավայրի բնակիչ են: Սրանով հեշտացվել է վերջիններիս ընտրելու գործընթացը»,-նշեց Արաքսյա Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս պահին ընթանում է տեղամասերի գույքի բաշխման և կահավորման գործընթացը:

Ըստ ընտրողների թվի՝ տեղամասային հանձնաժողովներն արդեն ստացել են տեղամասային կենտրոնների կահավորման պարագաներն ու գույքը:

«Ամբողջ գույքը ԸԸՀ-ն ստացել և տեսակավորել է բոլոր տեղամասերի համար: ԿԸՀ-ն բոլոր տեղամասերին տրամադրել է նաև երկուական լապտեր՝ հնարավոր էներգանջատումների դեպքերի համար, իսկ տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար՝ բրայլյան կաղապարներ: Տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսահսկման սարքեր, որոնք չեն լինի միայն այն տեղամասերում, որտեղ ընտրողների թիվը երեք հարյուրից պակաս է: Բացի գույքից ու կահավորումից, տեղամասերում կլինեն իրազեկման պաստառներ, որոնք կհուշեն ընտրողներին քվեարկության հինգ քայլերի հաջորդականությունը»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Հունիսի 6-ին մինչև ժամը 24:00-ն բոլոր տեղամասերն արդեն կահավորված կհանձնվեն ոստիկանության հսկողությանը:

Հայերեն

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը