«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դաշինքի ֆեյսբուքի պաշտոնական էջում։

«Հարգելի հայրենակիցներ, մեր երկիրը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը։ Մայիսի 31-ին մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանում կա միավորված, արժանապատիվ ու չլռող հասարակություն։ Միացի՛ր։ Միասին տեր կանգնենք մեր երկրին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

 

Հայերեն

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին