Գավառ համայնքում հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի համայնքային փուլի հաղթողները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է «ՀՀ  վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի  համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով, որին մասնակցել են Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ հաղթահարելով 25 կմ երկարությամբ խճուղային երթուղին, որը սկսվել է Գավառ համայնքի Նորատուս գյուղից և ավարտվել Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մոտ։

7-9-րդ դասարանների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է Գավառի թիվ 3 հիմնական  դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը։

Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին, որը կկայանա մայիսի 27-ին։

Հայերեն

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան