Գավառ համայնքում հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի համայնքային փուլի հաղթողները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով, որին մասնակցել են Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ հաղթահարելով 25 կմ երկարությամբ խճուղային երթուղին, որը սկսվել է Գավառ համայնքի Նորատուս գյուղից և ավարտվել Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մոտ։
7-9-րդ դասարանների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։
10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը։
Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին, որը կկայանա մայիսի 27-ին։