ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագինը 40 տոկոսով նվազեցնելու որոշում է ընդունել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։  

Նա հայտնել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը, ենթադրաբար, ապրիլի 23-ին։

«Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, և թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավորում եմ բոլորիս։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշել է Պետրոսյանը։

Որոշման արդյունքում կլինեն հետևալ փոփոխությունները.

Առանձնատների և 0.22 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

Միաֆազ (0.22 կՎ)՝

Ստանդարտ միացման վճարը 10 կՎԱ հզորության դեպքում՝

Երևան

գործող միացման վճարը՝ 277 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 166 հազ. ՀՀ դրամ։

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 229 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 124 հազ. ՀՀ դրամ

 

14 կՎԱ հզորության դեպքում՝

Երևան

գործող միացման վճարը՝ 300 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի 199 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 234 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 140 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 40%

Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարներ

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում.

Միաֆազ (0.22 կՎ) հզորության դեպքում՝

10 կՎԱ հզորություն

Երևան

գործող միացման վճարը՝ 672 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 406 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 448 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 275 հազ. ՀՀ դրամ

 

14 կՎԱ հզորություն

Երևան

գործող միացման վճարը՝ 769 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 424 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝ 520 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝ 318 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 41%

 

Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ

Երևան

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 89 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման՝ վճարը կկազմի՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 61 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 42 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի ՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 28 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 30%

0.4 կՎ լարման առևտրային սպառողների միացման վճարներ.

Երևան

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 46 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի ՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 16 հազ. ՀՀ դրամ

ՀՀ այլ տարածքներ

գործող միացման վճարը՝

Հաստատուն ծախսերի մեծությունը ՝ 300 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 20 հազ. ՀՀ դրամ

ըստ որոշման վճարը կկազմի՝

Հաստատուն ծախսերի մեծությունը՝ 229 հազ. ՀՀ դրամ

Յուրաքանչյուր կՎԱ-ի համար՝ 9 հազ. ՀՀ դրամ

Նվազեցում՝ միջինը 55%։

Հայերեն

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA