Գյումրիում մեկնարկել են փողոցների փոսալցման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գյումրիում արդեն մեկնարկել են փողոցների փոսալցման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը՝ պարզաբանելով, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ նմանատիպ գործընթացները մեկնարկում էին միայն մայիսի կեսերին, այս տարի դրանք սկսվել են ավելի վաղ՝ միտված լինելով քաղաքի ճանապարհային խնդիրների օպերատիվ կարգավորմանը։
Խոսելով քաղաքի փողոցների ներկա վիճակի մասին՝ Առաքելյանը փաստել է, որ առկա խնդիրները տարիների ընթացքում կուտակված հետևանքներ են, և քաղաքապետարանն այժմ հետևողականորեն իրականացնում է անհրաժեշտ բոլոր վերականգնողական աշխատանքները։