Մարզեր

Կապսում շահագործման է հանձնվել նորացված ջրամատակարարման համակարգ

2 րոպեի ընթերցում

Կապսում շահագործման է հանձնվել նորացված ջրամատակարարման համակարգ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում պաշտոնապես շահագործման է հանձնվել բարելավված ջրամատակարարման համակարգ։ Ծրագիրն իրականացվել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ։ Նույն բանկի աջակցությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում իրականացվել են ջրամատակարարման համակարգերի բարելավման այլ ծրագրեր։

Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, ինչպես նաև KfW-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները։

Շուրջ 750 բնակիչ ունեցող Կապս գյուղում 240 հազար եվրոյի ներդրմամբ իրականացվել են ջրամատակարարման ցանցի կառուցման և վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով անվտանգ և հուսալի ջրամատակարարում։ Բնակավայրում անցկացվել է 6.5 կմ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ապահովվել է բոլոր տնտեսությունների շուրջօրյա ջրամատակարարումը։

«Սա կարևոր քայլ է մեր համայնքների զարգացման ճանապարհին։ Մեր երկրի 2026-2031 թթ. զարգացման ծրագրերում ջրամատակարարման ոլորտը առաջնային տեղ ունի, և պետությունը մեծապես կարևորում է նման խնդիրների արդյունավետ լուծումը։ Միաժամանակ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր կառույցներին և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ներդրած ջանքերի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Վերականգնված համակարգը պաշտոնապես հանձնվել է համայնքին և ապագա օպերատոր «Veolia Armenia»-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում