Մարզեր

Արթիկ համայնքում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր

1 րոպեի ընթերցում

Արթիկ համայնքում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մարտի 27-ից մեկնարկել են թափառող կենդանիների՝ մասնավորապես շների ստերջացման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արթիկի համայնաքապետարանից, ապրիլի 9-ի դրությամբ արդեն ստերջացվել է 103 թափառող կենդանի։

Ծրագիրն ունի ընդգրկուն աշխարհագրություն և իրականացվելու է համայնքի ողջ տարածքում՝ ներառելով թե՛ Արթիկ քաղաքը, թե՛ համայնքի կազմում գտնվող բոլոր 23 գյուղական բնակավայրերը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստերջացնել 455 թափառող կենդանի, ինչը նպատակ ունի կանոնակարգել կենդանիների թիվը և բարձրացնել համայնքի անվտանգության մակարդակը։

Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և թյուրիմացություններից խուսափելու նպատակով համայնքապետարանը հորդորում է բնակչությանը լինել հետևողական և իրենց շներին պահել բակային հատվածներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում