Մարզեր

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրու քաղաքային կառավարումը տապալված է համարում

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրու քաղաքային կառավարումը տապալված է համարում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրու քաղաքային կառավարումը տապալված է համարում։ Շիրակի մարզպետը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քաղաքում տիրող իրավիճակին, մատնանշել է կառավարման համակարգում առկա բազմաթիվ բացթողումները։ Ըստ մարզպետի՝ խնդիրները բազմաշերտ են և ներառում են ինչպես տեսանելի ենթակառուցվածքային հարցերը, այնպես էլ վարչարարական գործընթացները։

Մասնավորապես, մարզպետն ընդգծել է ճանապարհների վիճակը, փոսալցման աշխատանքների թերությունները և աղբահանության ոչ պատշաճ կազմակերպումը։ Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի վրա՝ նշելով, որ բնակիչները հաճախ դժգոհություններ են ունենում շինթույլտվությունների և ավարտական ակտերի տրամադրման ձգձգումների պատճառով։ Առուշանյանի դիտարկմամբ՝ քաղաքապետարանի գործունեության շրջանակը շատ ավելի լայն է, սակայն ներկայիս կառավարման մոդելը չի արդարացնում գյումրեցիների սպասելիքները։

«Բնականաբար, Գյումրիում կառավարումը կարելի է համարել տապալված՝ ըստ այն պատկերի, որն ունենք՝ փոսային աշխատանքները, ճանապարհները, աղբահանության հետ կապված։ Սրանք այն են, ինչ քաղաքացիներն իրենց աչքերով են տեսնում։ Արդյո՞ք խնդիրներ չունեն այն քաղաքացիները, որոնք քաղաքաշինության բաժնի հետ կամ շինարարական թույլտվության հետ կապված, կամ դիմում են ավարտական ակտի համար քաղաքապետարան։ Քաղաքապետարանը միայն ճանապարհների համար չէ, այն նաև շատ ու շատ այլ անելիք ունի Գյումրիում, և քաղաքով քայլելով արդեն պարզ է, թե մեր կառավարման մոդելը ինչ ընթացք ունի։ Եվ դա միայն իմ դժգոհությունը չէ, այլ նաև գյումրեցիների դժգոհությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Առուշանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում