Մարզեր

Շիրակի մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է մարզի ջրային հոսքերի արդյունավետ կառավարումը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է մարզի ջրային հոսքերի արդյունավետ կառավարումը

Շիրակի մարզում ոռոգման սեզոնին ընդառաջ առաջնահերթ է ջրային հոսքերի արդյունավետ կառավարումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, այս մասին նշել է մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով մարզում գտնվող Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի և կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ ոռոգման սեզոնին ընդառաջ առաջնահերթ է նաև սելավատարների մաքրումը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և միտված են հնարավոր խնդիրների կանխմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարբեր համայնքներում առկա հրատապ խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Կողմերը կարևորել են ջրամբարների անվտանգ շահագործումն ու մաքրման աշխատանքների համակարգված իրականացումը։ «Ոռոգման սեզոնին ընդառաջ մեզ համար խնդիրներ չառաջանալու նպատակով էլ մարզում հետևողական աշխատանքներ են իրականացվում բացթողումները կարգավորելու ուղղությամբ»,-նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև ջրային ենթակառուցվածքների վիճակին, խմելու և ոռոգման ջրի ցանցերի մաշվածությանը, ինչպես նաև դրանց արդիականացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։ Նշվել է, որ ոլորտում շարունակական աշխատանքներ են իրականացվում արդյունավետության բարձրացման և առկա բացթողումների վերացման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում