Սաուդյան Արաբիան մայիսին Ասիա մատակարարվող նավթի գինը կբարձրացնի 17 դոլարով
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան մայիսին Ասիա մատակարարվող նավթի հիմնական տեսակի՝ Arab Light-ի գինը կտրուկ կբարձրացնի Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրությանը:
Մասնավորապես, նավթի գինը մեկ բարելի դիմաց կթանկանա 17 դոլարով:
Նման բարձրացումը ռեկորդային է. ապրիլյան մատակարարման պայմանագրերում այն բարելի դիմաց կազմել է 2,5 դոլար։