Մարզեր

Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, գործընթացն իրականացվում է առաջիկա ոռոգման սեզոնին խնդիրներից խուսափելու և ջրային պաշարների արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, «Շիրակ» ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման հնարավոր խնդիրները բացառելու և առկա բացթողումները կարգավորելու ուղղությամբ։

Աշխատանքների ընթացքին տեղում հետևել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Շրջայցի ընթացքում քննարկվել են ջրամբարի լցվածության մակարդակը և տեխնիկական պատրաստվածությունը։

Կառնուտի ջրամբարը հանդիսանում է Շիրակի մարզի խոշոր ջրային հանգույցներից մեկը։ Այն ձևավորվում է հիմնականում Շիրակի մայր ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից ստացվող ջրերով։ Ջրամբարը ռազմավարական կարևոր նշանակություն ունի մարզի գյուղատնտեսության համար. այն ոռոգման ջրով է ապահովում Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների շուրջ 7000 հեկտար հողատարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում