Մարզեր

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրի համայնքում իրականացվող երկու նոր սուբվենցիոն ծրագիր. նպատակն է բարելավել քաղաքային ենթակառուցվածքներն ու կոմունալ ծառայությունների որակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացվել է ընդհանուր 382 մլն 8 հազար դրամ:

Հատկացված միջոցներից 339 մլն 456 հազար դրամն ուղղվելու է Գյումրիի 20 երկրորդական փողոցի հիմնանորոգմանը:

Ուշադրության կենտրոնում է նաև քաղաքի սանիտարական վիճակը: Կառավարության որոշմամբ 42 մլն 552 հազար դրամ է հատկացվել աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում