Մերձավոր Արևելք

Հայֆայի նավթավերամշակման գործարանը շարունակում է աշխատանքն իրանական կողմի հարվածից հետո

1 րոպեի ընթերցում

Հայֆայի նավթավերամշակման գործարանը շարունակում է աշխատանքն իրանական կողմի հարվածից հետո

Իրանական հրթիռային հարվածի հետևանքով մասնակիորեն տուժած իսրայելական Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանը շարունակում է իր աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտնել է գործարանի սեփականատերը՝ հավելելով, որ հարձակումը վնասել է կարևորագույն ենթակառուցվածքները, սակայն արտադրական օբյեկտների մեծ մասը գործում է, իսկ մնացածը վերագործարկվում է։

Հայֆայի նավթավերամշակման գործարանը Իսրայելի ոլորտային ամենամեծ ձեռնարկությունն է։ Ղեկավարությունը դեռ չի հստակեցրել, թե երբ նավթավերամշակման գործարանը կվերսկսի իր լիարժեք գործունեությունը։

Թել Ավիվի ֆոնդային բորսան նույնպես իր հայտարարության մեջ նշել է, որ հարձակման հետևանքով իր կառույցում զոհեր կամ վիրավորներ չկան։ Ակնկալվում է, որ այն կվերսկսի գործունեությունը մի քանի օրվա ընթացքում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում