Աշխարհ

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

1 րոպեի ընթերցում

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ, քանի որ դա տնտեսապես նպատակահարմար չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Qatar Energy պետական ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է մերձավորարևելյան այդ երկրի էներգետիկայի պետնախարար Սաադ ալ-Քաաբին։

«Որոշել ենք գազատարները չդիտարկել որպես այլընտրանք՝ ելնելով առևտրային և տեխնիկական չափորոշիչներից»,- նշել է պետնախարարը։

Սաադ ալ-Քաաբին հայտարարել է, որ Կատարը արդեն արտահանում է հեղուկ գազ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլիներ նախ այն գազային վիճակում տեղափոխել գազատարներով, իսկ այնուհետև հեղուկացնել ընդունման տերմինալներում՝ անկախ դրանց գտնվելու վայրից։

«Դա կնշանակեր Կատարում «Հյուսիսային դաշտ» (North Field) հանքավայրի ընդլայնման ծրագրի շրջանակում կառուցվող օբյեկտների կրկնօրինակների ստեղծում։ Տնտեսական տեսանկյունից դա անիմաստ է»,- հավելել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում