Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

ԱՄՆ իշխանությունները Նիդեռլանդներին կոչ են արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից՝ այդ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցներ նախապատրաստելու խորապատկերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նիդեռլանդները քննարկում են դատարանին աջակցելու հնարավորությունները՝ աշխատակիցներին և պաշտպանվող վկաներին վճարումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև քննչական մեկուսարանի անվտանգության ապահովման հնարավոր խափանումները կանխելու նպատակով։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն երկուշաբթի օրը։ Համապատասխան նախազգուշացումը ամերիկացի պաշտոնյաները փոխանցել են Նիդեռլանդների ներկայացուցիչներին։ ՄՔԴ կենտրոնակայանը գտնվում է այդ երկրի տարածքում։

Նշվում է, որ պատժամիջոցները ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձանց նկատմամբ նշված դատարանի կողմից իրականացվող հետաքննությունների պատասխանն են։

ԱՄՆ-ը և Իսրայելը ՄՔԴ-ին անդամակցող 125 երկրներից չեն։

The Wall Street Journal-ը սեպտեմբերի 20-ին վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին՝  հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ, որոնք կարող են էապես սահմանափակել դատարանի աշխատանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում