Իրան

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

1 րոպեի ընթերցում

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, մինչև Միացյալ Նահանգները չընդունի Թեհրանի պայմանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մինչև այս պայմանները չբավարարվեն, չճանաչվեն Իրանի ժողովրդի օրինական իրավունքները, և չկատարվեն ամերիկյան պարտավորությունները, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու հնարավորություն չի լինի», - նրա խոսքերը մեջբերել է խորհրդարանական մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին են փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին։

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում