Աշխարհ

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

1 րոպեի ընթերցում

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

Պակիստանի հյուսիսարևմտյան Քոհաթ քաղաքում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո իրականացված շուրջ 20 ժամ տևած գործողությունն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը X-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով զոհվել է 23 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։

Նշվում է, որ ոստիկանության և անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում սպանվել է 8 հարձակվող, իսկ ոստիկանության համալիրի կարևոր շենքերը մաքրվել են զինյալներից։

Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին․ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել էր Քոհաթի ոստիկանության համալիրում գտնվող մզկիթի մոտ, ինչից հետո զինված անձինք ներխուժել էին համալիր և հարձակվել ոստիկանության ստորաբաժանումների վրա։

Գործողությանը մասնակցել են ոստիկանության, հակաահաբեկչական վարչության և անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները ներթափանցել էին նաև հատուկ նշանակության ստորաբաժանման շենք, որտեղ նրանց դեմ գործողությունը շարունակվել էր մինչև համալիրի ամբողջական մաքրումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում