Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Առնվազն 16 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Geo TV հեռուստաալիքը։
Զոհերի թվում կա 5 ոստիկան։
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ մզկիթը գտնվում է ոստիկանական տեղամասի մոտ։ Հարձակումն իրականացվել է պայթուցիկներով բեռնված ավտոմեքենայի միջոցով, որը հարվածել է պարսպին, այնուհետև՝ պայթել։
Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի պատերից մեկը. դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր: Վիրավորները հոսպիտալացվել են:
Կարդացեք հոդվածը` Русский