Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի
1 րոպեի ընթերցում

Նեպալում Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1396-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի իշխանություններին։
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել 1386 զոհի մասին։ Ավելի քան 5100 մարդ անհետ կորած է։
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ Տիբեթում զոհվել է 43 մարդ, գրեթե 520 մարդ անհետ կորած է։
Տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան, սառցադաշտի փլուզման պատճառով։