Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց
1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում փրկարարական խմբերը երկրորդ օրն է, ինչ փնտրում են 130 մարդու, որոնք անհետ կորել են Ճավայի ծովում մարդատար նավի խորտակումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է տեղի փրկարարական ծառայությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ գործողությանը ներգրավված են 622 աշխատակից և մոտ 12 նավ։ Սեպտեմբերի 14-ի առավոտվա դրությամբ զոհվել է վեց մարդ, ևս 107 ուղևոր և անձնակազմի անդամ փրկվել է։
Virgo Transport 8 նավը, որը տեղափոխում էր 243 ուղևորի, վթարի է ենթարկվել հանգստյան օրերին մոլեգնած սաստիկ փոթորկի ժամանակ։ Կատարվում է պատահարի պատճառների հետաքննություն:
Կարդացեք հոդվածը` Русский