Չինաստանում օգոստոսին կատակլիզմներից վնասը գերազանցել է 5,3 միլիարդ դոլարը
1 րոպեի ընթերցում

Չինաստանում օգոստոսին տարերային աղետներից վնասը կազմել է 36,03 միլիարդ յուան (ավելի քան 5,33 միլիարդ դոլար), զոհվել կամ մինչ օրս անհետ կորած է 595 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը։
Ինչպես նշվում է WeChat սոցիալական ցանցի գերատեսչության էջում, օգոստոսի ընթացքում Չինաստանում բնական կատակլիզմների գոտիներում է եղել 12,62 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,18 միլիոն բնակիչ ենթարկվել է արտակարգ տարհանման։
Տարերային աղետների թվում, որոնք օգոստոսին առավել մեծ վնաս են հասցրել Չինաստանին, նշվել են թայֆունները, ջրհեղեղները և սողանքները։ Կատակլիզմները հանգեցրել են ավելի քան 400 բնակելի շենքի ավերման, ևս 5900 տուն վնասվել է։ Բացի այդ, տուժել են 857 400 հեկտար գյուղատնտեսական հանդակներ: