Իրան

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

1 րոպեի ընթերցում

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ընդունել է իր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Վան Ին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության շարունակական ձգձգումը չի համապատասխանում կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության շահերին։

«Չինաստանը հորդորում է Իրանին և Միացյալ Նահանգներին պահպանել ողջամտությունն ու զսպվածություն ցուցաբերել, հնարավորինս շուտ վերադառնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին, մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերականգնել բանակցային մեխանիզմը և բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասել է Վան Ին։

Ըստ Mehr լրատվական գործակալության՝ երկու դիվանագետների քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կարևոր միջազգային և տարածաշրջանային հարցերը։

Արաղչիի այցը Պեկին տեղի է ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ նախատեսվող այցից օրեր առաջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում