Ռուսաստան

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

Սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետական ​​դումայի եռօրյա ընտրությունները։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում։ Քվեարկությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ տարածաշրջանների ընտրատեղամասերը բաց կմնան մինչև տեղական ժամանակով 20:00-ն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Պետական ​​դումայի նոր գումարման 450 պատգամավորների կեսն ընտրվելու է միամանդատ ընտրատարածքներից, ինչն ընտրողներին հնարավորություն է տալիս ընտրել կոնկրետ թեկնածուի։ Մնացած 225 տեղերը կբաշխվեն կուսակցական ցուցակների հիման վրա։ Ցուցակում ընդգրկված է տասը կուսակցություն. «Յաբլոկո» կուսակցությանը թույլ չի տրվել մասնակցել, այնուամենայնիվ, մի շարք տարածաշրջանների միամանդատ ընտրատարածքներում «Յաբլոկո»-ի թեկնածուները մնացել են քվեաթերթիկներում։

Քվեարկություն է անցկացվում նաև այն տարածքներում, որոնք Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում