Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի նախօրեին համաժողովի մասնակիցների համար կազմակերպված բազմակողմ պաշտոնական ընթրիքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթրիքի շրջանակում նախարարը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում