Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է 107 677-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը։
Տվյալները ներկայացվել են սեպտեմբերի 21-ին նշվող ազգային տոնի՝ Տարեցների հանդեպ հարգանքի օրվա առթիվ։
Ճապոնիայում 100 և ավելի տարեկան անձանց թիվն անընդհատ աճում է վերջին 56 տարվա ընթացքում։ 2025 թվականի համեմատությամբ այդ թիվն ավելացել է 7914-ով՝ առաջին անգամ հաղթահարելով 100 000-ի շեմը։
Երկարակյացների այդ կատեգորիայում 87,6%-ը բաժին է ընկնում կանանց։ Ճապոնիայում կյանքի տևողությամբ առաջին տեղում է Կիոտոյի բնակչուհի 114-ամյա Ֆույոսա Կիշիմոտոն։
Ճապոնիայում յուրաքանչյուր 100 000 բնակչին այժմ բաժին է ընկնում 100 տարեկանից բարձր ավելի քան 87 մարդ։ Բնակչության ծերացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծում՝ ակտիվ աշխատող մարդկանց թվի նվազման պատճառով, որոնք վճարում են առավել մեծ քանակով հարկեր, ինչպես նաև առողջապահության ու սոցիալական ապահովության համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածության պատճառով:
2025 թվականին Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը կանանց համար կազմել է 87,33, իսկ տղամարդկանց համար՝ 81,35 տարի։