Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքին, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ եթե Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, Ուկրաինան կֆինանսավորվի եվրոպական ներդրումների և Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված՝ ԱՄՆ-ի «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում»  ծրագրի միջոցների համակցմամբ։

Ուկրաինան ԱՄՆ-ից հայցել է զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ծառայություններ։ Դրանց թվում են S-300-ի նման հրթիռները, GAM-67 հրթիռները, լազերային ուղղորդմամբ մեծ հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգերը և այլ սպառազինություն։ Կիևը ԱՄՆ-ից խնդրել է նաև RPS-202 ռադարային համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։

Պետդեպարտամենտն ընդգծել է, որ գործարքը չի պահանջի ԱՄՆ-ից կառավարության ներկայացուցիչների կամ կապալառուների գործուղում Ուկրաինա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում