Աշխարհ

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի պաշտպանական ոլորտում ռեկորդային ծախսեր անել

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի պաշտպանական ոլորտում ռեկորդային ծախսեր անել

Ուկրաինայի կառավարությունը 2027 թվականի համար առաջարկում է պաշտպանական ռեկորդային ծախսեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

2027 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը, ըստ նախատեսվածի, կկազմեն 4.89 տրիլիոն գրիվնա (110 միլիարդ դոլար)՝ 12%-ով ավելի, քան այս տարի։

Բյուջեի եկամուտները նախատեսվում է սահմանել 5.6 տրիլիոն գրիվնա։

«Սա լայնածավալ պատերազմի վեցերորդ բյուջեն է, և այն կրկին ավելի մեծ է, քան նախորդը։ Այս տարիների ընթացքում պատերազմն ավելի թանկ է դարձել»,- օրենսդիրներին ասել է խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Ռոկսոլանա Պիդլասան։

Նրա խոսքով՝ այս տարի պատերազմի օրական արժեքը հասել է 190 միլիոն դոլարի՝ 2022 թվականի 116 միլիոն դոլարի համեմատ։

Ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն խորհրդարանում հայտնել է, որ հաջորդ տարի Ուկրաինային անհրաժեշտ կլինի ավելի քան 52 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնություն։ Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի կառավարությունը գործընկերներից ստացել է շուրջ 20 միլիարդ դոլարի ֆինանսավորում ապահովելու հանձնառություն և այժմ բանակցում է մնացած գումարի ապահովման շուրջ։

Մարչենկոն ասել է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների կողմից սառեցված ռուսական ակտիվները կարող են դառնալ 2027 թվականի բյուջեի ֆինանսական բացը լրացնելու կարևոր աղբյուր։

Օրենսդիրները մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ ունեն ուսումնասիրելու բյուջեի նախագիծը և ներկայացնելու իրենց առաջարկները։ Ծախսերի ծրագիրը խորհրդարանը պետք է երեք ընթերցմամբ ընդունի մինչև դեկտեմբերի 1-ը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում