Մերձավոր Արևելք

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Իսրայելական հրետանու կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել Լիբանանի հարավում։ Վիրավորում ստացած երկու անձինք տուժել են Նաբաթիեի նահանգի Բինթ Ջբեյլի շրջանի Շաքրա բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներից և տեղափոխվել են Թեբնինի հիվանդանոց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն։

Իսրայելական հրետանային արկեր են ընկել նաև Շաքրայի մերձակայքում գտնվող Վադի Նահլայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում