Աշխարհ

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

1 րոպեի ընթերցում

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարարության 11 ծառայող։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սիրիայի պետական SANA գործակալությունը, սեպտեմբերի 18-ին պայթյուն է տեղի ունեցել Դեյր էզ Զորի արևմտյան հատվածում՝ Այաշ բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի օբյեկտում։ Սեպտեմբերի 19-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է զոհված 11 զինծառայողների հուղարկավորությունը։

Syrian Observatory for Human Rights-ի վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է, կան նաև անհետ կորածների մասին տեղեկություններ։

Պաշտոնական մարմինները պայթյունի պատճառը դեռ չեն հայտնել։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում