Եվրոպա

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

1 րոպեի ընթերցում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Հաագայում ծայրահեղ աջերի բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nu.nl-ը։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Հաագայի «Մալիվելդ» զբոսայգում՝ մասնակցելու ծայրահեղ աջերի կազմակերպած ցույցին։ Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, բողոքում են Նիդեռլանդների իշխանությունների վարած միգրացիոն քաղաքականության դեմ։ Նրանք հնչեցրել են ռասիստական կարգախոսներ։

Ցույցի ընթացքում ցուցարարները դիմել են բռնության, հրահրել անկարգություններ և ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ նետել։ Դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում