Արաբական պետությունների լիգան քննարկում է ընդհանուր զինված ուժերի ստեղծման գաղափարը

1 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ուսումնասիրում է համաարաբական զորակազմի ստեղծման գաղափարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին։

«Մենք ԱՊԼ-ում ուսումնասիրում ենք այս հարցը և պատրաստ ենք այն կրկին քննարկման դնել հաջորդ նիստում», - ընդգծել է Զաքին, որի խոսքը մեջբերել է եգիպտական ​​ Ash-Shorouq լրատվական հարթակը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ընդհանուր ռազմական ուժերի ստեղծման մասին խոսակցությունները վերսկսվել են Պարսից ծոցի երկրների տարածքին Իրանի շարունակական հարվածներից հետո։

«Յուրաքանչյուր արաբական պետություն ունի օրինական իրավունք պատասխանելու ագրեսիային այնպես, ինչպես համարում է նպատակահարմար և իրեն հարմար ժամանակ, իսկ ԱՊԼ-ն լիովին պաշտպանում է այդ իրավունքը», - նշել է Զաքին։

Հայերեն فارسی Русский

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը