Արաբական պետությունների լիգան քննարկում է ընդհանուր զինված ուժերի ստեղծման գաղափարը
1 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ուսումնասիրում է համաարաբական զորակազմի ստեղծման գաղափարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին։
«Մենք ԱՊԼ-ում ուսումնասիրում ենք այս հարցը և պատրաստ ենք այն կրկին քննարկման դնել հաջորդ նիստում», - ընդգծել է Զաքին, որի խոսքը մեջբերել է եգիպտական Ash-Shorouq լրատվական հարթակը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ընդհանուր ռազմական ուժերի ստեղծման մասին խոսակցությունները վերսկսվել են Պարսից ծոցի երկրների տարածքին Իրանի շարունակական հարվածներից հետո։
«Յուրաքանչյուր արաբական պետություն ունի օրինական իրավունք պատասխանելու ագրեսիային այնպես, ինչպես համարում է նպատակահարմար և իրեն հարմար ժամանակ, իսկ ԱՊԼ-ն լիովին պաշտպանում է այդ իրավունքը», - նշել է Զաքին։