ՀՀ-ԵՄ հարաբերությունները լիովին նոր փուլ են տեղափոխվել. ՆԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները լիովին նոր փուլ են տեղափոխվել ռազմավարական գործընկերության տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման իր բացման խոսքում:  

«Վիզաների ազատականացման պրոցեսը միայն վիզայի տեսանկյունից պրոցեսի դյուրացման մասին չէ, սա մեզ համար նաև շատ կարևոր ռազմավարական մոտեցում է՝ շարունակելու և ամրապնդելու այն ռեֆորմային օրակարգը, որ այս պահին ՀՀ-ն որդեգրել է՝ միգրացիոն ռազմավարության տեսանկյունից, սահմանների համալիր կիրառման, մարդու իրավունքների պաշտպանության և մնացյալ բոլոր ուղղություններով»,-ասաց նախարարը:

Սարգսյանը վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը՝ լիարժեք իրականացնելու վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագրում ներառված յուրաքանչյուր կետի կատարման տեսանկյունից: «Մեզ համար կարևոր է այն հանգամանքը, որ գործողությունների ծրագիրը Հայաստանի հանձնառության մասին է խոսում: Եվ սա է շատ հաճախ թույլ տալիս մեզ ավելի արագ առաջ ընթանալ»,-նշեց նախարարը:

Նա վստահեցրեց՝ Հայաստանն ամբողջ պրոցեսն իրականացնում է ինստիտուցիոնալ մեխանիզմով: Ստեղծվել են մի շարք մեխանիզմներ, որ գործողությունների ծրագիրը չմնա անձով պայմանավորված կատարվող գործողությունների ծրագիր:

«Վիզաների ազատականացումը մեզ համար մարդկանց մասին է, մարդկանց հնարավորություն տալու մասին է, սա մշակութային, սոցիալական կապեր, մարդկանց շփումների նոր մակարդակ հաստատելու մասին է: Մենք արդեն իսկ նաև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում, նաև դրանից դուրս՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից մի շարք առաջընթացներ են գրանցել տարբեր ոլորտներում: Նկատում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լիովին նոր փուլ են տեղափոխվել ռազմավարական գործընկերության տեսանկյունից: Վստահ եմ, որ վիզաների ազատականացման թեման ևս թույլ կտա մեզ ընդլայնելու մեր գործընկերությունը և նորանոր արդյունքներ նվաճելու երկկողմ հարաբերությունների, նաև քաղաքացիների տեսանկյունից»,-ասաց Սարգսյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին՝ ցուցաբերած ծրագրային և դրանով պայմանավորված ֆինանսական աջակցության համար:

 

 

Հայերեն العربية English Русский

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին. Նիկոլ Փաշինյան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները