Հայաստան

Երևանի օդանավակայանում ուղեբեռից թանկարժեք իրերի անհետացման մասին հաղորդումներ Ոստիկանությունում չեն ստացվել

1 րոպեի ընթերցում

Երևանի օդանավակայանում ուղեբեռից թանկարժեք իրերի անհետացման մասին հաղորդումներ Ոստիկանությունում չեն ստացվել

Ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Հայաստան ժամանած մի խումբ ռուս զբոսաշրջիկներ պնդել են, որ իրենց ուղեբեռից թանկարժեք իրեր են պակասել։ Նրանց պնդմամբ՝ Երևանի օդանավակայանի ուղեբեռի ստացման գոտում իրենց ճամպրուկները երբեմն կիսաբաց են եղել, դրանց պարունակությունը՝ խառնված, իսկ թանկարժեք զարդերը բացակայել են։

«Արմենպրես»-ի՝ վերոնշյալ թեմայի շուրջ հարցին ի պատասխան, ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նկատեց՝ ՆԳՆ ոստիկանությունը տարբեր ավիաընկերությունների հետ կապված պարբերաբար ստանում է կորած իրերի վերաբերյալ դիմումներ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվում։ 

«Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով համագործակցում է օդանավակայանի գործընկերների հետ։ Սակայն ձեր նշած բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդումներ ՆԳՆ ոստիկանությունում չեն ստացվել»,– տեղեկացրեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում