Մյասնիկյան պողոտայում 4 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի է ունեցել ՃՏՊ. երեք անձ դիմել է բուժօգնության
1 րոպեի ընթերցում

Երևանի Մյասնիկյանի պողոտայում չորս տրանսպորտային միջոցի մասնակցությաբ տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով երեք անձ դիմել է բուժօգնության:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Վթարի մասնակից տրանսպորտային միջոցներից մեկը եղել է 53 համարի երթուղայինը։