Իրավունք

ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության շենքը հրկիզել փորձող անձը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին»,– նշեց խոսնակը։

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է անհայտ անձը փորձում հրկիզել Երևանի Նալբանյան փողոցում տեղակայված ԱԱԾ շենքը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում