Հայաստան

ՆԳՆ-ն հերքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն հերքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատելու վերաբերյալ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իբր Կոտայքի մարզում Ոստիկանության պարեկային ծառայության 52 ծառայող է աշխատանքից ազատվել։

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքեց Ծառուկյանի հայտարարությունը։

«Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում