Սաուդյան Արաբիան դատապարտել է Թուրքիային և Ադրբեջանին հարվածելու Իրանի փորձերը

1 րոպեի ընթերցում

Էր Ռիադը խստորեն դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին հարվածներ հասցնելու Իրանի փորձերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Թագավորությունն ընդգծում է, որ երկու երկրների դեմ ուղղված այս երկչոտ փորձերը, ինչպես նաև Իրանի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ հաճախակի աղաղակող վարքագիծը վկայում են նրա թշնամական մոտեցման մասին, որը ոչ մի պարագայում չի կարող արդարացվել», - ասվում է տեքստում:

ԱԳ նախարարությունը նաև «լիակատար համերաշխություն է հայտնել Թուրքիային և Ադրբեջանին»:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերից հայտնել են, որ հարգում են հարևան Թուրքիայի ինքնիշխանությունը, և հերքել են երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը։ 

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի  փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ների հարվածին՝ շեշտելով, որ Իրանը չի հարվածում հարևան երկրներին, և այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։

Իրան

Իրանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները Նախիջևանի օդանավակայանին հարվածներ հասցնելու մասին

Հայերեն

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին