Իրան

Իրանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները Նախիջևանի օդանավակայանին հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները Նախիջևանի օդանավակայանին հարվածներ հասցնելու մասին

Իրանի արտաքին գործերի  փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների  հարվածին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳ փոխնախարարն այդ մասին ասել է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրանը չի հարվածում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն»,-ասել է դիվանագետը։ 

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը ընտրովի բնույթ է կրում։ Նրա խոսքով՝ հարվածների նպատակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմական հենակետերի տեղակայման համար։ 

Ավելի վաղ Ադրբեջան արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումներն անպատախսան չեն մնա»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում