Հայաստան

Երևանից և դեպի Երևան մի շարք չվերթներ են չեղարկվել՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ

1 րոպեի ընթերցում

Երևանից և դեպի Երևան մի շարք չվերթներ են չեղարկվել՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ

Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ  ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր ԱՄԷ-ից, Իրանից, Կատարից և Իսրայելից դեպի Երևան և հակառակ ուղղություններով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է օդանավակայանի պաշտոնական կայքում։  

Ըստ չվացուցակի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից  չեն  կայանա  դեպի Դոհա երեք,  դեպի Դուբայ երկու թռիչք (FlyDubai), դեպի  Շարժա երկու չվերթ (AirArabia) և մեկական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Իրանից (Qashm air): 

Չեղարկվել են նաև դեպի Երևան մի շարք թռիչքներ. մասնավորապես, չեն կայանա երկու չվերթ Դուբայից (FlyDubai ), երկու չվերթ Շարժայից (AirArabia) և մեկական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Իրանից (Qashm air)։

Այս պահի դրությամբ՝  ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տվյալների, մարտի 3-ին ևս սպասվում են չեղարկումներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում