Բոլոր ժամանակների վատագույն շոուներից մեկը․ Թրամփը քննադատել է Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի՝ Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն, որի գլխավոր աստղը Գրեմմիի մրցանակակիր Բեդ Բաննին էր, պատմության մեջ վատագույններից մեկն է եղել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

«Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն պարզապես սարսափելի էր, բոլոր ժամանակների վատագույններից մեկը։ Այն անիմաստ է, վիրավորանք է Ամերիկայի մեծությանը և չի համապատասխանում հաջողության, ստեղծարարության ու գերազանցության մեր չափորոշիչներին։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ասում այս տղան, իսկ պարը զզվելի է՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր ԱՄՆ-ի ողջ տարածքում ու ամբողջ աշխարհում դիտում են այն։ Այս «շոուն» պարզապես «ապտակ է» մեր երկրին, որն ամեն օր նոր ստանդարտներ ու ռեկորդներ է գրանցում»,- գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ շոուն որևէ դիտարժանություն չունի։

Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին փետրվարի 8-ին տեղի ունեցած Սուպերբոուլի ընդմիջմանը շոուի գլխավոր աստղն էր։ Նա կատարել է իր ամենամեծ հիթերը՝ ելույթի ընթացքում հանդես գալով միավորման ուղերձով։ «Աստված օրհնի Ամերիկան, լինի դա Չիլին, թե Արգենտինան», - հայտարարել էր Բեդ Բաննին՝ թվարկելով Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ավելի քան 20 երկրներ և ցուցադրելով դրանցից շատերի դրոշները: Ապա նա կանգնել էր ԱՄՆ-ի և ԱՄՆ տարածք հանդիսացող Պուերտո Ռիկոյի դրոշի կողքին:

Նա նաև ֆուտբոլային գնդակի վրա ցուցադրել էր գրություն, որում ասվում էր․ «Միասին մենք Ամերիկան ​​ենք»:

Համերգին ներկա էին նաև Լեդի Գագան և Ռիկի Մարտինը:

Այս ելույթից մեկ շաբաթ առաջ Բեդ Բաննին հաղթող էր ճանաչվել «Գրեմմի» 68-րդ երաժշտական մրցանակաբաշխության ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Դա «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է գլխավոր մրցանակին։

Մրցանակը ստանալիս՝ նա նաև քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները ներգաղթյալների նկատմամբ։

«Մինչև Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես պատրաստվում եմ ասել՝ ICE չքվի՛ր»,- հայտարարել էր նա ելույթի սկզբում՝ այդպիսով իր դժգոհությունը հայտնելով ամերիկյան ներգաղթային ոստիկանության (ICE) գործողությունների առնչությամբ։ «Մենք վայրենիներ չենք, մենք կենդանիներ չենք, մենք այլմոլորակայիններ չենք։ Մենք մարդ ենք, և մենք ամերիկացիներ ենք», - ելույթում ասել էր Բեդ Բաննին։

 

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են