Ուկրաինայում ռուսական զանգվածային հարվածներից կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի բազմաթիվ շրջանների ուղղությամբ ռուսական զանգվածային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանի մարզում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալների՝ ռուսական կողմն օգտագործել է 635 հարվածային անօդաչու թռչող սարք և 38 հրթիռ, այդ թվում՝ 3 աերոբալիստիկ «Կինժալ» հրթիռ։ Ըստ ուկրաինական կողմի՝ վերջիններս չեն հասել նշանակետին։

Ռուսական կողմը հայտնել է, որ այս հարվածը պատասխանն էր «Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Կինժալ»-ները հասել են նշանակետին։ 

Ռուսաստան

Մոսկվայում ռուս գեներալ է սպանվել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է 3 մարդու մահը Կիևի, Խմելնիցկու և Ժիտոմիրի մարզերում։ Նա նշել է, որ ռուսական հարվածների թիրախում են եղել էներգետիկան, քաղաքացիական ենթակառուցվածքը։

Ժիտոմիրում զոհվել է 4 տարեկան երեխա, հինգ մարդ վիրավորվել է։ Կիևի մարզում զոհվել է 1 կին, ևս 5 մարդ վիրավորվել է։ Երրորդ զոհը Խմելնիցկու շրջանից է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար, կան վիրավորներ։

Ռուսաստան

ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել. կան վիրավորներ

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ