Ռուսաստան

ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել. կան վիրավորներ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել. կան վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել, կան վիրավորներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օդեսայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական հարվածներից դեկտեմբերի 22-ի երեկոյան վնասվել է նավահանգստային ենթակառուցվածքը և քաղաքացիական նավ։ 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով բազմահարկ շենք է վնասվել, 2 մարդ վիրավորվել է։ 

Ժիտոմիրի շրջանում վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել են բնակելի տներ, քաղաքացիական օբյեկտներ և խանութ։ 

Ռուսական ԱԹՍ-ները գրոհել են նաև Սումիի մարզի հյուսիսը, արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ստավրոպոլի մարզում, ըստ նահանգապետի,  հարվածների տակ է հայտնվել Բուդյոնովսկ քաղաքը, տուժածներ չկան։ Արդյունաբերական գոտու տարածքում հրդեհներ են բռնկվել։ Պաշտոնյան չի նշել, թե որ օբյեկտն է եղել Ուկրաինայի թիրախում, սակայն ուկրաինական մոնիթորինգային ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչներին, նշել են, որ հարված է հասցվել «Ստավրոլեն» նավթաքիմիական խոշոր գործարանին։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը մերժել է սուրբծննդյան հրադադարի գաղափարը։ Նրա խոսքով՝ Կրեմլի գործողությունների բնույթը վկայում է այն մասին, որ Սուրբ ծնունդի ժամանակ զանգվածային հարված է նախապատրաստվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում