Մոսկվայում ռուս գեներալ է սպանվել
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը զոհվել է Մոսկվայում իր մեքենայի պայթյունի հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ քննչական կոմիրտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 22-ի առավոտյան Մոսկվայի Յասենևայա փողոցում գործի է դրվել մեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարքը։ Սարվարովը մահացել է ստացած վնասվածքներից։
Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ քննության շրջանակում դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ ռուս գեներալի սպանությունն իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Հարցաքննվում են վկաներ և ականատեսներ, ինչպես նաև ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները։