Վենսը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածի ապագան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Գազայի հատվածում խնդիրներից է անվանել ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և պաղեստինյան անկլավի վերականգնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Վենսը նաև նշել է, որ շատ անելիքներ կան անելու։

 «Սրանք ճակատագրական օրեր են, և մենք շատ ոգևորված ենք նստելու և միասին աշխատելու Գազայի հատվածում խաղաղության ծրագրի շուրջ: Մենք շատ, շատ դժվար խնդիր ունենք մեր առջև, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին զինաթափելը, Գազայի վերականգնումը, Գազայի բնակիչների համար կյանքը բարելավելը, բայց նաև ապահովելը, որ ՀԱՄԱՍ-ն այլևս սպառնալիք չլինի Իսրայելում մեր ընկերների համար», - նշել է Վենսը։

Նա հավելել է, որ նախորդ օրվա ընթացքում շատ լավ զրույցներ են եղել Իսրայելի և արաբական երկրների հետ, «որոնք առաջ են շարժվում և կամավոր կերպով ցանկանում են շատ դրական դեր խաղալ այս գործում»։

«Մենք մտադիր ենք այստեղ մեծ գործեր անել», - ասել է նա։

Վենսի խոսքով՝ «մենք ստեղծում ենք խաղաղության ծրագիր, ենթակառուցվածք այստեղ, որտեղ ոչինչ գոյություն չուներ նույնիսկ մեկ շաբաթ և մեկ օր առաջ»։

Իր հերթին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայել-ԱՄՆ դաշինքը հասել է աննախադեպ մակարդակի՝ փոխելով և՛ Մերձավոր Արևելքը, և՛ աշխարհը։ 

«Դա հնարավորություններ է ստեղծում ոչ միայն անվտանգության, այլև խաղաղության ընդլայնման համար, որի վրա մենք շատ, շատ ջանասիրաբար աշխատում ենք։ Մենք պարզապես ստեղծում ենք անհավանական գալիք օր՝ բոլորովին նոր տեսլականով», - նշել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ քննարկվել են Գազայի հատվածի ղեկավարման, անվտանգության ապահովման վերաբերյալ և որոշ «շատ, շատ լավ գաղափարներ»։

«Դա հեշտ չի լինելու, բայց կարծում եմ՝ հնարավոր է», - շեշտել է Նեթանյահուն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Իսրայել՝ Գազայում հրադադարի առաջխաղացման և ամրապնդման հարցերով քննարկումներ անցկացնելու նպատակով։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա