Միացյալ Նահանգներ

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

Վաշինգտոնի կողմից հայտարարված նոր պատժամիջոցները Կուբայի ղեկավարության և որոշ կազմակերպությունների դեմ ուղղված են շրջափակման սաստկացմանը, ԱՄՆ-ի և կարիբյան  հանրապետության միջև հակամարտության էսկալացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը:

«ԱՄՆ նախագահը նոր սպառնալից հայտարարություններ է անում Կուբայի հասցեին, իսկ Ֆինանսների նախարարությունը Կուբայի ղեկավարների, կազմակերպությունների և ընկերությունների նոր անուններ է ավելացրել անօրինական պատժամիջոցների ցանկում։ Այս միջոցներն ուղղված են շրջափակման սաստկացմանը և Կուբայի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության սցենարին», - գրել է Դիաս-Կանելը X-ում:

Կուբայի նախագահը նաև նշել է, որ նման «քաղաքական կուրությունը լրացրել է այն հարկադրական միջոցներին, որոնք վերջին շաբաթներին կիրառվել են Կուբայի դեմ և ուղղված են կուբացի ժողովրդին վնաս հասցնելուն»:

Հունիսի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի որդու և թոռան, ինչպես նաև կարիբյան հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարության, Կուբայի ժողովուրդների բարեկամության ինստիտուտի, Կուբայի հեղափոխության պաշտպանության կոմիտեների և երկու այլ կազմակերպությունների դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում