Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Միացյալ Նահանգներից 127 անօրինական միգրանտից բաղկացած հերթական խումբն է արտաքսվել Կուբա՝ երկու երկրների միջև միգրացիոն համաձայնագրերի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Կուբայի ներքին գործերի նախարարությունը։

«Կուբա է ժամանել  127 անօրինական միգրանտ (113 տղամարդ և 14 կին), որոնց վերադարձրել է Միացյալ Նահանգները», - ասվում է Facebook-ում նախարարության հրապարակված հաղորդագության մեջ։

Նշվում է, որ միգրանտների խումբը, որն արտաքսվել է  «միգրացիայի հարցերի շուրջ երկկողմ համաձայնագրերի համապատասխան, ԱՄՆ-ից Հավանայի միջազգային օդանավակայան է ժամանել օգոստոսի 21-ին»: «Նրանցից երկուսին հանձնել են քննչական մարմիններին, քանի որ նրանց կասկածում են երկրից մեկնելուց առաջ քրեական հանցագործություններ կատարելու մեջ», - ասվում է հրապարակման մեջ:

Նախարարությունը պարզաբանել է, որ «այդ չվերթի ժամանմամբ անօրինական միգրանտների ընդհանուր թիվը, որոնք Կուբա են վերադարձել այս տարվա առաջին ութ ամսվա ընթացքում, հասել է 882-ի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում