Մերձավոր Արևելք

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

2 րոպեի ընթերցում

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով թագավորության 3 քաղաքացի է զոհվել, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այն բանից հետո, երբ Եմենի հութիները հայտարարել են օդանավակայանը թիրախավորելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Վարչությունը հավելել է, որ հարձակումների հետևանքով նաև վիրավորվել են Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքացիներ և երկրում բնակվող օտարերկրացիներ։

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին. առաջին հարվածի տակ է հայտնվել օդանավակայանը, իսկ երկրորդ հարվածը հասցվել է Saudia պետական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռին։ Ավիաընկերության հաղորդմամբ՝ զոհվածների թվում է եղել նաև օդաչուներից մեկը։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ օդային երթևեկությունն արդեն վերականգնվել է բնականոն ռեժիմով։

Եմենի հութիները հայտարարել են, որ օդանավակայանի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել։ Խմբավորումը հայտնել է նաև Եմենի հետ սահմանակից Նաջրան քաղաքի օդանավակայանը և ավելի հյուսիս գտնվող Խամիս Մուշաիթի ավիաբազան թիրախավորելու մասին։ Սաուդյան Արաբիան այս հարձակումների վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ներկայացրել։

Հոկտեմբերի 6-ին և 7-ին ևս հութիները հարվածել էին Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայանի. հարվածների հետևանքով երեք մարդ էր զոհվել, 28-ը՝ վիրավորվել։

Եմենում վերջին ամիսներին վերսկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է երկրի կառավարական ուժերին։ Հութիները, բացի կառավարական ուժերին հարվածներից, նաև թիրախավորում են Սաուդյան Արաբիան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում